Հետխորհրդային պետությունները նվազեցնում են հանցավորության ցուցանիշը քաղաքական նկատառումներով:
Այդ մասին հայտարարել է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի պրոռեկտոր Իգոր Մացկեւիչը` ապրիլի 27-ին ելույթ ունենալով Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կազմակերպված կլոր սեղանին:
Ներկայացնելով սեփական ուսումնասիրությունների արդյունքները` Իգոր Մացկեւիչը նկատել է, թե հետխորհրդային բոլոր երկրները միաբերան պնդում են հանցավորության ցուցանիշի նվազման մասին` խորհրդային ժամանակաշրջանի համեմատ: «Սակայն դա ոչ միշտ է համապատասխանում իրականությանը»,- կարծում է փորձագետը:
Որպես օրինակ Մացկեւիչը բերել է Ադրբեջանը, րտեղ մի շարք շրջաններում տարիներ շարունակ ընդհանրապես հանցագործություններ «չեն եղել»: «Բայց նման բան չի կարող լինել»,- ասել է նա եւ հավելել, որ տվյալ իրավիճակը իշխանությունների ճնշման արդյունք է: «Իրավապահները ստիպված են հայտարարել հանցավորության բացակայության մասին: Եւ դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլ բոլորին»,- նշել է Մացկեւիչը:




























