Դեմքի պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր պայման չէ բոլոր երկրներում, սակայն Չեխիայում դիմակներ են ստիպել կրել անգամ նուդիստներին, հաղորդում է CNN-ը:
Երկրում սկսվել է սահմանափակումները թուլացնելու գործընթաց, որը սահմանվել էր կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ, սակայն անցած ամիս ոստիկանությունը հիշեցրել էր մարդկանց, որ չնայած հասարակական վայրերում մերկ ներկայանալը նորմալ երեւույթ է՝ սակայն բերանները պետք է ծածկել պաշտպանիչ դիմակով:
Մարտի 27-ին իրավապահները ստացել էին ահազանգ Պրահայի մերձակայքում քաղաքներից մեկից, որտեղ բնակիչները բողոքել էին, քանի որ նուդիստները վայելում էին տաք եղանակն առանց դիմակների:
«Ցավոք, արեւայրուք ընդունող բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին մեծ խմբերով, իսկ նրանցից մի քանիսը դիմակ չէին կրում: Երբ ոստիկանությունը ժամանել էր, բոլորը համաձայնվել էին հարգել կառավարության սահմանափակումները (դիմակներով դեմքերը պաշտպանելու առումով)»,-նշված է ոստիկանության հայտարարության մեջ:





























