ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահի առողջությունը գերազանց է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գերազանց: Դուք դա տեսնում եք աշխատանքային գրաֆիկով: Չնայած նրան, որ շփումներն անցկացվում են տեսահամաժողովի ռեժիմով, այնուամենայնիվ, միջոցառումներն ավելի շատ են, քան սովորական ռեժիմի ժամանակ: Եվ, բնականաբար, պետք է ավելի ինտենսիվ աշխատել»,-ասել է Պեսկովը: