Իտալիայի իշխանությունները երկրի բնակիչներին կոչ են արել Զատկին տնից դուրս չգալ, հաղորդում է Associated Press-ը:

«Վիրուսի դեմ պայքարն ավարտված չէ, սակայն մենք ճիտշ ուղու վրա ենք: Այնուամենայնիվ, թունելի վերջը դեռ հեռու է»,- ասել է Իտալիայում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով հատուկ հանձնակատար Դոմենիկո Արկուրին:

«Այս դրամատիկ արտակարգ իրավիճակը կմնա անցյալում միայն այն ժամանակ, երբ մշակվի արդյունավետ պատվաստանյութ»,- հավելել է նա: