Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հղի հարսնացու Քերի Սիմոնդսը նամակ եւ նրանց ապագա երեխայի ուլտրաձայնային նկարներն է ուղարկել նրան, գրում է Press Association-ը:
Դաունինգ սթրիթում գործակալության աղբյուրը հաստատել է, որ Սիմոնդսն ամեն օր նամակ է ուղարկում վարչապետին՝ պատմելով նորությունների մասին՝ ներառյալ ապագա երեխայի նկարները, քանի դեռ Բորիս Ջոնսոնը պայքարում է կորոնավիրուսի դեմ Սուրբ Թոմասի հիվանդանոցում:
Զույգը վերջին անգամ հանդիպել է հոսպիտալացման օրը, հաղորդում է The Sun-ը:
Սիմոնդսը, որի երեխան ծնվելու է երկու ամիս անց, ավելի վաղ զգացել է կորոնավիրուսով վարակվելու նախանշաններ, սակայն չի թեստավորվել:
Հիշեցնենք, որ 55-ամյա Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով հոսպիտալացվել էր անցած կիրակի, իսկ երկուշաբթի տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Հինգշաբթի նա տեղափոխվել էր սովորական պալատ, իսկ նախօրեին հայտնի էր դարձել, որ նա արդեն կարող է կարճ տարածություն քայլել:



























