Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առողջական վիճակում դրական շարժ է նկատվում, հաղորդում է AP-ը: Այս մասին հայտնել է Ջոնսոնի գրասենյակը:
Հիշեցնենք, որ 55-ամյա Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել էր կորոնավիրուսի ախտորոշմամբ անցած կիրակի, ապա երկուշաբթի տեղափոխվել ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ապա դրանից հետո նրան տեղափոխել էին ընդհանուր պալատ, իսկ նախօրեին հայտնի է դարձել, որ նա կարող է կարճ զբոսանքների դուրս գալ:



























