Այս պահին գյուղատնտեսական ցանքատարածությունների եւ մշակաբույսերի ցրտահարում չի գրանցվել Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը` նշելով, որ կորոնավիրուսի համավարակը այնքան էլ չի ազդել գյուղատնտեսական աշխատանքների վրա:

«Գյուղատնտեսական աշխատանքներն այս պահին նորմալ են ընթանում, Արարատյան դաշտում գհուղատնտեսական աշխատանքները շարունակվում են, միայն  պակասել են բանջարանոցային բույերի մշակումը, մշակում են այնքան, որքան որ կիրացվի: Նաեւ որոշ չափով տուժել են մրգատու ծառերը, քանի որն անձրեւները չեն թողնում, որ ծաղիկը փոշոտվի, նաեւ մեղվի քանակի պակաս կա, ինչն էլ կհանգեցնի ցածր բերքատվության»,- ասաց նա:

Գյուղատնտեսը նշեց, որ ցանքատարածությունները  ընդհանուր առմամբ 25 տոկոսով պակասել են, հիմնականում կարտոֆիլի եւ ցորենի մշակությունն է պակասել:

«Մենք երկուշաբթի օրը ծրագիր կներկայացնենք Կառավարությանը, որով առաջարկվում է ռազմավարություն գյուղատնտեսական պարենով ապահովելու հետ կապված: Եթե Կառավարությունը առաջարկը ընդունի, ծրագիրը կանենք»,-ասաց նա:

Գյուղատանտեսը անդրադառնալով մամթերքի շուկայում գներին նշեց,  որ հիմա մսի գինը էժան է, քանի որ գյուղացիները անասնակեր չունենալու պատճառով մորթ է կազմակերպում, սակայն ամռանը նորից մսի գինը կբարձրանա: