ԵՄ Շենգենյան գոտին կարող է փակ պահել իր սահմանները մինչեւ սեպտեմբեր կորոնավիրուսի տարածման վտանգի կապակցությամբ, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է Forbes-ը:
Առեւտրային միությունների ներկայացուցիչների տեսակոնֆերանսի ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ այդ տարբերակը դիտարկվում է Շենգենյան գոտու անդամ երկրների հետ:
Այդ հավանականության հիմնական պատճառը, ըստ Մակրոնի, փաստն է, որ պանդեմիան զարգանում է աննորմալ տեմպերով տարբեր երկրներում եւ «բոլոր երկրների վրա միաժամանակ նույն ազդեցությունը չի թողնում», նշում է BFMTV-ը:
Այդկերպ ենթադրվում է, որ Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանվել զբոսաշրջիկներից, որոնք կարող են ժամանել բարձր ռիսկի երկրներից:
Որպես օրինակ՝ Մակրոնը ներկայացրել է ԱՄՆ-ին, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամն ուշացել է մի քանի շաբաթով՝ ի տարբերություն մի շարք այլ երկրների եւ այն վայրերի, որտեղ դեռեւս ակնկալվում է պանդեմիայի գագաթնակետը:
Ընդ որում՝ Աֆրիկայում ձեւավորվել է անհավասար իրավիճակ COVID-19-ի տարածման տեսանկյունից, իսկ Ասիայում առհասարակ հնարավոր է վարակի երկրորդ ալիքը:




























