Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կարգադրել է դադարեցնել երկրում թռիչքները նախքան բոլոր ժամանողներին հատուկ նախապատրաստված հյուրանոցներում կարանտինում տեղավորելու հարցի իրավական կարգավորումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով երկրի կառավարությունում իր աղբյուրին:
«Վարչապետը կարգադրել է դադարեցնել դեպի Իսրայել բոլոր թռիչքները, քանի դեռ չեն ընդունվել իրավական պայմանավորվածությունները, որոնք թույլ կտան ղեկավարությանը տեղավորել բոլոր ժամանածներին հատուկ հյուրանոցներում: Դեպի Իսրայել արդեն թռիչք կատարած ինքնաթիռները կկարողանան վայրէջք կատարել երկրում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ իսրայելցիները, որոնք տեղափոխվել էին հայրենիք Նյու Յորքից հատուկ չվերթով, ինքնուրույն տեղափոխվել տուն առանց հատուկ ստուգումների՝ փոխարենը հատուկ նախապատարստված հյուրանոցային համալիրներում կարանտինում տեղավորվելու:





























