Ընթացիկ տարում Հայաստանը տոնում է իր անկախության 20-ամյակը, եւ այդ ժամկետին նվիրված միջոցառումները կայանալու են կլոր տարին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ հիշեցրել է, որ մոտենում է մայիսը` հայ ժողովրդի հաղթանակների եւ ձեռքբերումների ամիսը: «Մայիսին մենք տոնում են Հանրապետության օրը, տոն, որը լի է դասերով: Մենք կարող ենք եզրակացություն անել, որ պառակտումը երբեք չի հանգեցնի լավ արդյունքների, չի կարող ապահովել պետության հետագա զարգացումը: Մենք պետք է կարողանանք հաղթահարել չարությունը, քանի որ դա խանգարում է խնդիրների լուծմանը: Իսկ չարությանը կարող է հաղթել միայն ուժեղը: Այսօր մենք ունենք ուժեղ իշխանություն, կա ընդդիմություն, որը թույլ չի տա իշխանություններին կորցնել զգոնությունը: Եւ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել մեր երկրի հաջողությունը: Եւ մենք պատրաստ ենք պիոներներ լինել, քայլեր ձեռնարկել իրավիճակի պարպման ուղղությամբ, եւ ես արդեն համապատասխան հանձնարականներ եմ տվել արդարադատության նախարարին»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է քաղաքացիական հասարակության կայացմանը միտված քայլերի արագացման անհրաժեշտությունը, որ դժգոհների թիվը երկրում կրճատվի: