Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում փոխարինող բուժում ստացող բոլոր պացիենտներին մեթադոնային բուժումը հասանելի է։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի ֆեյսբուքյան էջում արված գրառումից։

 «Համաձայն ՄԱԿ- ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի( #UNODC ) ՝ աշխարհում 11 միլիոն մարդ թմրամիջոցների ներարկային գործածողներ են։
 Նրանցից՝
 1,4 միլիոնի մոտ ախտորոշված է ՄԻԱՎ վարակ
 5,6 միլիոնի մոտ՝ հեպատիտ C:
 #UNODC-ն հիշեցնում է, որ նրանց տրամադրվող բուժումը պետք է հասանելի լինի նաև #COVID_19-ի համավարակով պայմանավորված իրավիճակում։
Կենտրոնում փոխարինող բուժում ստացող բոլոր պացիենտներին մեթադոնային բուժումը հասանելի է։
 Ելնելով հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտությունից, պացիենտների շփումն ինչպես միմյանց, այնպես էլ բուժաշխատողների հետ նվազեցնելու, այցելուների հոսքը սահմանափակելու նպատակով՝ փոխարինող բուժում ստացող բոլոր պացիենտների համար սահմանվել է շաբաթական մեկանգամյա այցերի ռեժիմ։
 Պացիենտներին հորդորում ենք խստագույնս կատարել բժիշկների ցուցումները, զերծ մնալ թմրամիջոցներից և ալկոհոլից»,- ասված է գրառման մեջ։