Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը Զատկի պատարագ է մատուցել առանց հավատացյալների, հաղորդում է ՍԱՆԱ-ն։

Պատարագի ժամանակ հավատացյալների բացակայությունը պայմանավորված է երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված միջոցառումներով։

Գործակալությանն ուղղված իր հայտարարության մեջ եպիսկոպոսը հաստատել է կորոնավիրուսի տարածման դեմ երկրի կառավարության սահմանած միջոցառումներին հետեւելու անհրաժեշտությունը։

ՍԱՆԱ-ն նշում է, որ Զատկի ծառայությունը հեռարձակվել է սոցցանցերում հավատացյալների համար։