Ինքնամեկուսացման պայմաններում կյանքը շատերի համար անտանելի է դարձել միապաղաղության պատճառով, եւ դուրս գալ այդ արատավոր շրջանից կօգնի հումորի զգացումը. համացանցում բազմաթիվ մեմեր, կոմիքսներ եւ անեկդոտներ են հայտնվել ինքնամեկուսացման թեմայով, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է իտալացի հոգեբան Սառա Ռենջինելան:

«Համացանցում այժմ բազմաթիվ մեմեր, կատակներ եւ կոմիքսներ կան մեկուսացման մասին, այս ամենը շատ է օգնում, քանի որ հումորը պաշտպանական հիանալի մեխանիզմ է հոգեբանական տեսանկյունից: Գիտեմ, որ Ռուսաստանում նման մի բան է տեղի ունենում: Մեզ դա պետք է` ուժ ունենալու համար»,- նշել է փորձագետը:

Ընդ որում, նրա խոսքով, պանդեմիայի ժամանակ չափազանց կարեւոր է դառնում հոգեբանների աշխատանքը, ովքեր պետք է օգնեն հաղթահարել առօրյայի եւ մեկուսացման հետեւանքները: «Դա կարող է ընտանեկան բռնություն, դեպրեսիա եւ հետտրավմատիկ խանգարում լինել»,- ընդգծել է Ռեջինելան: Այս բոլոր դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել հոգեբանի, նույնիսկ` հեռավար ձեւաչափով, քանի որ դժվար է ինքնուրույն հաղթահարել նման բաները, նշել է հոգեբանը:

«Կատակները միշտ օգնում են: Խնդիրները մնում են, բայց հումորով դրանք կարել է կիսել այլ մարդկանց հետ: Հումորը մեզ օգնում է հասկանալ, որ համընդհանուր բարօրության համար մեր զոհողությունները իմաստ են ունենում»,- ասել է մասնագետը: