Ապրիլի 16-ին նշվում է տոն, որի անվանումը նախ զուգորդումներ է առաջացնում մարդու վոկալ ունակությունների թեմայի հետ: Խոսքը Ձայնի համաշխարհային օրվա մասին է: Իրականում այս տոնը, որը նշելու գաղափարը ի հայտ է եկել 1990-ական թվականների վերջին, նվիրված է մարդու ձայնի ֆենոմենին եւ մարդկանց կյանքում դրա դերին:

Միջազգային տոնը հիմնադրելու նախաձեռնողն է Օտոլարինգոլոգիայի ամերիկյան ակադեմիան:

Ձայնի միջազգային օրվա հիմնադրման նպատակն է մասնագետ բժիշկների, ինչպես նաեւ երկրագնդի վրա ապրող բոլոր մարդկանց ուշադրության գրավումը մարդկային ձայնի ֆենոմենին, որը մարդկանց թույլ է տալիս շփվել, արտահայտել իրենց զգացումները, ուրախացնել հնչողության գեղեցկությամբ եւ այլն: