Ապրիլի 27-ին համաշխարհային շուկայում նավթի գներն աճել են ԱՄՆ-ում բենզինի պաշարների նվազման եւ բազային տոկոսադրույքն առանց փոփոխության թողնելու` Դաշնային պահուստային համակարգի որոշման ֆոնին:

Brent Crude Oil մակնիշի հունիսյան ֆյուչերսների գները Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում աճել են 0,99 դոլարովեւ կազմել 125,13 դոլար մեկ բարելի համար:

Նյու Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում Light Sweet Crude Oil մակնիշի նավթի գինն աճել է 0,55 դոլարով եւ կազմել 112,76 դոլար մեկ բարելի համար: