ԱՄՆ-ի հարավային նահանգներում ուժեղ ցիկլոնը խլել է 64 մարդկանց կյանք:
Միայն ապրիլի 27-ին Ալաբամայում աղետին զոհ է գնացել 45 մարդ: Թուսքալուզա քաղաքում աղետը 15 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:
Արկանզասայում, Ալաբամայում եւ Թենեսիում` կապված տորնադոների եւ ջրհեղեղների հետ, արտակարգ դրություն է հայտարարված:
Ըստ ԱՄՆ-ի ազգային օթերեւութաբանական ծառայության`աղետը տարբեր աստիճաններով կարող է ազդել ԱՄՆ-ի 21 նահանգների վրա` Մեծ լճերից մինչեւ Մեքսիկական ծոց:
Ծառայությունը զգուշացնում է հասարակությանը տորնադոյի, կարկուտի, ջրհեղեղի եւ կայծակի սպառնալիքի մասին` Ալաբամայի, Ջորջիայի եւ Միսիսիպիի որոշ շրջաններում:
Ապրիլի 26-ին արձանագրվել է ավելի քան 50 տորնադո: Ապրիլի 28-ին ակնկալվում է ցիկլոնի ժամանակավոր թուլացում, իսկ ապրիլի 29-ին այն նորից կուժեղանա եւ կուղեկցվի հորդառատ անձրեւներով:




























