«168 ժամ» թերթին հարցազրույց է տվել վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

-Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցող երկխոսությունն ինչի՞ արդյունք է: Իշխանություններն իսկապե՞ս տեղի տվեցին համաժողովրդական շարժմանը, ինչը մինչ հիմա չէին անում, թե՞ կա այլ նպատակ:

-Ինչ-որ մենք տեսնում ենք այժմ, դա ընդհանուր առմամբ բանակցությունների եւ որոշ մերձեցման միտումներ են` առանց պաշտոնական տերմինոլոգիայի օգտագործման: Հետաքրքիր ու կարեւոր է, որ իշխանությունը վերջապես որոշեց ընդունել եւ ճանաչել ընդդիմության որոշ եւ ավելի ժողովրդավարական դառնալու պահանջները: Այստեղ երկու շատ կարեւոր միտումներ կան, առաջինը` ՀՀ նախագահի վերջին հայտարարությունները Մարտի 1-ի գործի վերանայման առումով, երկրորդը իշխանությունների լեգիտիմության պակասն է, ինչպես նաեւ` Հայաստանի կառավարության համար այն վտանգը, որ առաջանում է ժողովրդի պահանջներն անտեսելու պատճառով: Իսկ դա նշանակում է, որ այլընտրանք չկա, քան ավելի խորը ռեֆորմները: Սակայն հարց է ծագում, թե արդյո՞ք դա ուշացած եւ քիչ չէ: Բայց սա էլ ցույց է տալիս, որ իրական քաղաքական կոնֆլիկտը ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլ Ս. Սարգսյանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ է»: