Հայաստանի կառավարական պատվիրակությունը մեկնելու է Թբիլիսի` ծանոթանալու այդ երկրի արդարադատության նախարարության բարեփոխումների հետ:
Հայաստանի արդարադատության, ֆինանսների նախարարությունների եւ դատախազությունների ներկայացուցիչներին բարեփոխումների հետ ծանոթացնելու է Վրաստանի արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեն:
Հայաստանի պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:





























