Սամցխե-Ջավախք մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն` վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Կորոնավիրուսը հաստատվել է Ախալդաբա գյուղի մի երիտասարդ տղամարդու մոտ: Տղամարդ, ով մոտ 30 տարեկան է, աշխատում է մաքսային ծառայությունում եւ ենթադրաբար շփվել է վարակվածի հետ: Մի քանի օր առաջ նա ծնողների հետ վերադարձել էր Թբիլիսիից: Ինչից հետո նրան տեղափոխել են Բակուրիանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ, պարզվում է երիտասարդի շփման շրջանակը:
Բորժոմիի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Զալիիշվիլին հայտնել է, որ վարակված տղամարդու ընտանիքի անդամները մեկուսացման մեջ են: Եւս վեց մարդ, ովքեր նրա հետ շփան մեջ են եղել, կարանտինում են: Ապրիլի 15-ին վարակվածի ընտանիքի անդամներից մեկը բարձր ջերմությամբ տեղափոխվել էր Բորժոմի, սակայն նրա հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները բացասական էին:
Այս պահի դրությամբ Վրաստանում «կանաչ գոտի» է մնում Կախեթիի մարզը. այնտեղ դեռ կորոնավիրուսով վարակման որեւէ դեք չի գրանցվել:
Ապրիլի 16-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 336 դեմք, Վրաստանի երեք քաղաքացու բուժման համար բերել են այլ երկրներից, 74 պացիենտ առողջացել է, երեք հիվանդ մահացել է: Կարանտինացված քաղաքացիների թիվը 5 հազար է, իսկ հիվանդանոցներում 494 մարդ է գտնվում:

























