Բուլղարական «Կոզլոդույ» ատոմակայանի էներգաբլոկներից մեկում ավելացել է ռադիոակտիվ գազերի մակարդակը:

NEWSru.com-ի փոխանցմամբ, ռադիացիայի մակարդակի աճը գնահատվել է «զրոյական»` մարդկանց կյանքի համար վտանգ չներկայացնող, սակայն ատոմակայանի անձնակազմը տարհանվել է:

Միջադեպը տեղի է ունեցել առաջին ռեակտորի ապահերմետիզացման ժամանակ: Էներգաբլոկում ավելացել է քսենոն գազի կոնցենտրացիան:

Ներկայումս վերանորոգումը դադարեցվել է: Ատոմակայանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ձեռնարկվել են բոլոր միջոցները ռադիացիոն իրավիճակի կարգավորման ուղղությամբ: