Ամերիկյան կենտրոնական բանկը պահպանում է չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը: ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը հայտարարել է տոկոսադրույքները ռեկորդային ցածր մակարդակի` մինչեւ 0,25-ի վրա թողնելու մտադրության մասին, այն էլ երկար ժամկետով:

«Տնտեսական աճի եւ գործազրկության երկարաժամկետ ցուցանիշներն զգալիորեն որոշվում են դրամային գործոններով, ինչպես աշխատուժն է, եւ տեխնոլոգիական փոփոխությունների արագությունը, եւ հարկ է նշել, որ այդ ցուցանիշների գնահատականները ըստ էության անորոշ են, եւ պետք է վերանայվեն ժամանակի ընթացքում»,- ասել է համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն` գերատեսչության պատմության ընթացքում առաջին ասուլիսին:

ԴՊՀ-ն նաեւ հաստատել է, որ մտադիր է ավարտել մարտամուրհակների` 600 միլիարդ արժեքով գնումը մինչեւ հունիսի վերջ:

Այդկերպ, ԴՊՀ-ն չի ծրագրում չեղյալ հայտարարել ամերիկյան տնտեսությանը ցուցաբերվող աջակցությունը` ընդգծելով, որ վերականգնման տեմպերը չափավոր են մնում, եւ նշելով որոշակի դրական միտումները աշխատաշուկայում, սպառողական ծախսերի աճն ու ներդրումների ավելացումը: