Աֆղանստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես օգտագործել հարյուրամյա Դար ուլ-Աման պալատը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին տեղավորելու եւ բուժելու համար, հայտնել է երկրի առողջապանության նախարար Ֆերոզուդին Ֆերոզը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով TOLO News հեռուստաալիքին։

Հաղորդվում է, որ պալատում COVID-19-ով հիվանդների համար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը կայացել է շաբաթ, որի ընթացքում առողջապահության նախարարը ելույթ է ունեցել եւ հայտնել, որ ներկայում Դար ու-Ամանում հիվանդների համար կա 200 տեղ ։

Նախարարը նշել է, որ պալատում կգտնվեն նաեւ հիվանդներ, որոնց հիվանդությունն ունի թեթեւ ընթացք։

Քաբուլում Դար ուլ-Աման պալատը կառուցվել է 1920-ական թվականներին Գերմանիայից եվ Ֆրանսիայից հրավիրված ճարտարապետների կողմից։ Պալատի բազմամյա պատմության ընթացքում դրանում տեղակայվել է Քաբուլի քաղաքապետարանը, հանրային աշխատանքների նախարարությունը, պաշտպանության նախարարությունն ու ազգային թանգարանը։ 2005 թվականից պալատը գտնվում է Աֆղանստանի իշխանությունների պահպանության ներքո։