Ընդդիմադիր «Ժառանգութուն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի  քաղաքական հայտարարությունը բավականին ուշագրավ եւ «խորիմաստ » էր, NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով փաստը, որ Հայ ազգային կոնգրեսից հետո իշխանություններին ուղղված պահանջով հանդես եկավ նաեւ «ժառանգության» առաջնորդը:

«Թեեւ Հովհաննիսյանի քաղաքական հայտարարությունը բավականին խորիմաստ էր, սակայն  այն  հրատապ չէ` հաշվի առնելով, որ ներկայումս ընդդիմադիր դաշտում ավելի շատ դիրքավորվում է ՀԱԿ-ը` փորձելով ավելի մեծ թափ հավաքել»,- նկատեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը իր վերջին պահանջներով իշխանություններից պահանջել էր սահմանադրական բարեփոոխումների իրականացում, հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության հետ կանչում եւ այլն: