Կորոնավիրուսից այսօր մահացած 62-ամյա քաղաքացին Շիրակի մարզի Ձորակապ համայնքի բնակիչ էր, գործարար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը:
«Ես իրեն անձամբ ճանաչում եմ առողջ, աշխույժ, կյանքով լեցուն, աշխատունակ անձնավորություն էր: Տղայի հետ զրուցել եմ, ասաց, որ որեւէ հիվանդություն չի ունեցել, միայն էս հիվանդության ժամանակա սրտի հետ կապված խնդիրներ էր առաջացել, որի պատճառով սրտի ստենդավորում էր կատարվել»,-ասաց նա՝ նշելով, որ մահացածի ընտանիքի անդամները չեն վարակվել:
Նա հավելեց, որ 62-ամյա տղամարդը զբաղվում էր ավտոմասերի եւ գյուղմթերքի վաճառքով:
Նշենք, որ սա մահվան երրորդ դեպքն էր Շիրակի մարզում:
Պարետի որոշմամբ, ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ից մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը արգելվել է Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը:



























