Կարմիր գծերով զբաղվող ընկերությունը համայնքային սեփականություն է. տարիներ առաջ, երբ այդ ընկերություն է հանդիասացել, նրա իրավունքների հետ միասին քաղաքային ընկերությունը ձեռք է բերել նաեւ այդ ընկերության մարտավորությունները՝ մի քանի մլրդ-ի վարկ կար: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իրէջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Այս պահին կա հարուցված քրեական գործ, քննությունը կարծում եմ՝ օբյեկտիվ պատասխան կտա, կհասկանանք՝ այդ հանձնման-ընդունման ժամանակ եղել են չարաշահումներ, թե ոչ: Ամեն դեպքում իօմ իմացած տեղեկատվությամբ, մի քանի ամիս առաջ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ նշվեց, որ վարկի սպասարկմանը դեռ մի քանի տարի մնացել է: Այդ վարկի սպասարկումից հետո քաղաքային իշխանությունը կորոշի ընդհանրապես մեզ կարմիր գծեր պետք է, թե պետք չի: Եթե պետք է, ինչ ձեւ է պետք, ինչ սակագներով եւ որ տեղերում»,-ասաց նա:




























