Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Աթամբայեւին հաջողվել է Թուրքիայի հասցեին շռայլ խոսքերի դիմաց ստանալ 50 միլիոնանոց նվեր։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ այցով անկարայում գտնվող Ալմազբեկ Աթամբաեւը Թուրքիայի վարչապետին ասել է, թե դժվարանում են Թուրքիային վերադարձնել 50 մլն պարտքը, քանի որ Թուրքիայից բացի ուրիշ ավագ եղբայր չունեն։ «Թայիփ Բեյն էլ լսելով այդ մասին, ջնջեց մեր պարտքը»,-ասել է Ղրղըզստանի վարչապետը։
Նշենք, որ Ղրղըզստանի վարչապետի՝ Անկարա այցի ընթացքում ստորագրվել է նաեւ երկու երկրների քաղաքացիների համար փոխադարձաբար մուտքի վիզաների ռեժիմների հանման մասին համաձայնագիր։





























