1-ին զորամիավորման N զորամասի տանկային վաշտերի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ընթացքում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները:
Զինծառայողների մասնագիտական գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:



























