3-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում ապրիլի 20-ին անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ, կրակային պատրաստության անհատական և խմբային վարժանքներ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողները գրանցել են բարձր արդյունքներ, ապացուցել, որ պատրաստ են կատարել առաջադրված մարտական խնդիրները։
Բացի այդ, հաստիքային զենքով կրակի վարման և սպաների անհատական պատրաստության ամրապնդման նպատակով ապրիլի 20-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:



























