Ապրիլի 23-ը համաշխարհային գրականության համար խորհրդանշական օր է, որն էլ առիթ է հանդիսացել Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր հռչակելու համար։
1616 թվականի այդ օրը կյանքից հեռացել են Մ․ Սերվանտեսը, Վ․ Շեքսպիրը եւ Ինկա Գարսիլասո դե լա Վեգան։ Դա նաեւ այնպիսի հայտնի հեղինակների ծննդյան կամ մահվան օրն է, ինչպիսիք են Մորիս Դրյուոնը, Խալդոուր Լաքսնեսը, Ջ Պլան եւ Մանուել Մեխիա Վալյեխոն։
Բնական է, որ 1995-ին Փարիզում անցկացվող ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը որոշել է այդ օրն իր հարգանքի տուրքը մատուցել գրքերին եւ հեղինակներին, բոլորին ու մանավանդ երիտասարդությանը՝ կոչ անելով հաճույք ստանալ կարդալուց եւ հարգել նրանց անուրանալի ներդրումը, ովքեր նպաստել են մարդկության սոցիալական եւ մշակութային առաջընթացին։ Հենց այդ ժամանակ էլ հռչակվել է Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի մրցանակը՝ մանկապատանեկան գրականության մեջ հանդուրժողականության գաղափարների քարոզչության համար։





























