Գյումրիում 2011-ի մայիսի 5-13-ին կայանալու է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Մրցույթ- փառատոնի հիմնական նպատակն է նպաստել խթանել դասական երաժշտության պրոպագանդմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ նոր ստեղծագործական եւ բարեկամական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայկական մշակույթին, միեւնույն ժամանակ ընձեռել հնարավորություն իրենց վարպետությունը եւ ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:
Ուրուգվայից ժամանած «Կռունկ» երգչախմբի դիրիժոր Ալվարո Հակոբյանի հավաստմամբ, «այս փառատոնը նախորդներից տարբերվելու է մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ: Փառատոնի շրջանակներում անցկացվելու են հանդիպումներ, կլոր սեղաններ, վարպետության դասեր»:
Փառատոնի հանդիսավոր բացումը Գյումրիում տեղի կունենա մայիսի 5-ին, Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:



























