ԱՄՆ-ի հարավային նահանգներում հզոր ցիկլոնը խլել է 305 մարդու կյանք: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին հաղորդել է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Ավելի վաղ նշվում էր 259 զոհի մասին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Նյութական վնասը հաշվվում է միլիարդ դոլարներով: Ապրիլի 27-ին ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել էր տորնադոյի 137 աղբյուրների մասին:
Ամենից շատ զոհեր եղել են Ալաբամա նահանգում, որտեղ աղետը խլել է 204 մարդու կյանք: չորեքշաբթի Տուսկալուզա քաղաքում 1,6 կմ լայնություն ունեցող հզոր փոթորիկը, հնարավոր է, նահանգի պատմության մեջ ամենահզորն է եղել, նշել է օդերեւութաբան Ջոշ Նագելբերգը:
Միսիսիպիի իշխանությունները հաստատել են, որ իրենց նահանգում մահացել է 33 մարդ, նույնքան էլ մահացել է Թեննեսիում: Ջորջիայում զոհերի թիվը 14 է, Վիրջինիայում` 5, Քենթուկիում` 1:




























