ԱՄՆ-ում տարրական դպրոցի 8-ամյա աշակերտը դպրոց է բերել լիցքավորված ատրճանակն ու վաճառել այն երրորդ դասարանցուն 3 դոլարով:
Նյու Յորքի Քուինսի շրջանում բնակվող աշակերտն իր ձեռքբերումը բերել է տուն եւ ցույց տվել մորը, ով սարսափահար է եղել եւ զենքը վերադարձրել դպրոց: Դպրոցի վարչակազմը ոստիկանություն է կանչել, որն էլ պարզել է, թե ով է վաճառողը: Աշակերտի հորը ձերբակալել են եւ նա ցուցմունքներ է տվել ոստիկանությունում:
Ի դեպ, ատրճանակի համարները ջնջված են եղել:




























