Գիտնականների ջանքերն ուղղված են նրան, որ կորոնավիրուսի դեմ դեղորայքը կամ պատվաստանյութը հասանելի լինի բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Այդ մասին ապրիլի 24-ին «Ավրորա» հումանիտար նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է նախաձեռնության համահեղինակ, Moderna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Տասնյակ հազարավոր գիտնականներ են զբաղվում կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի կամ պատվաստանյութի փնտրտուքով, ուստի կարծում եմ, որ դա կդրդի մեզ գիտակցել անհրաժեշտությունը թուլացած համաշխարհային կազմակերպությունների դերը բարձրացնելու շուրջ: Դեռեւս անորոշությունը պահպանվում է, իսկ ջանքերն ուղղված են դեպի ապագան»,-հավելել է նա: «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր հերթին ընդգծել է, որ պանդեմիայի ճգնաժամը ստեղծում է նոր իրողություններ բոլորի համար. Նախ գրեթե բոլորը միմյանցից մեկսուսացված են, սակայն գլոբալ առումով փոխկապված են միմյանց հետ:
«Նոր իրողությունում մեզ անհրաժեշտ է նոր էկոհամակարգ, պետք է վերակազմավորում լավ նյութական դրությունից դեպի համամարդկային արժեքները, այդ թվում՝ ընտանիքը, ընկերները, շփումը: Պետք է վերադարձնել երբեմնի հեղինակությունը դեպի կրթությունն ու այնպիսի մասնագիտությունները, ինչպիսիք են ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, մշակույթի գործիչը»,-ամփոփել է նա:





























