Ֆրեզնոյի քաղաքապետ Լի Բրանդը հանդես է եկել հայտարարությամբ եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին: «Ես ցանկանում եմ օգտվել առիթից եւ միանալ հայ համայնքին Հայոց ցեղասպանության զորհերի հիշատակին, նրանց արիությանը հարգանքի տուրք մատուցելու համար եւ նշելու հայ ժողովրդի կայունությունն ինչպես հայրենիքում, այնպես էլ այնպիսի քաղաքներում, ինչպես Ֆրեզնոն, որտեղ նրանք կառուցել են նոր տներ»,-նշել է նա:
Ֆրեզնոյի քաղաքապետը կիսվել է իր անցյալով եւ իմիգրացիայի հարցում համանման փորձով՝ նշելով, որ իր տատիկն ու պապիկը եկել էին Ամերիկա 110 տարի առաջ: Նրա խոսքով՝ Ֆրեզնո քաղաքը հոգացել էր, որ Հայոց ցեղասպանությունը երբեք չժխտեն եւ երբեք չմոռանան: «Եկեք հարգանքի տուրք մատուցենք ցեղասպանության զոհերին եւ հայտնենք մեր երախտիքը Հայաստանի ժողովրդին, որ նա Ֆրեզնոյին տվել է այդքան կյանքեր եւ այդքան սեր»,-ամփոփել է քաղաքապետը:





























