Դուբայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է կորոնավիրուսով վարակված մարդկանց հայտնաբերման համար նորագույն տեխնոլոգիան` խելացի սաղավարտները, որոնք հագեցած են ինֆրակարմիր տեսախցիկներով եւ այլ ՏՏ տեխնոլոգիաներով, մասնավորապես` մարդկանց եւ ավտոմեքենաների նույնականացման համար, գրում է Khaleej Times-ը:

Դուբայի փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Դահի Հալֆան Թամիմը բարձր է գնահատել կորոնավիրուսով վարակման դեպքերի հայտնաբերման նորագույն տեխնոլոգիան` հայտարարելով, որ սա տրանսպորտային արդյունաբերության մեջ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման քաղաքականության մի մաս է:

Ինչպես հայտնել են Դուբայի ոստիկանությունում, խելացի սաղավարտների օգնությամբ կարելի է չափել հասարակական տրանսպորտի ուղեւորների ջերմությունը: Խելացի սաղավարտների մեծ առավելությունը նաեւ ավտոմեքենաների համարները եւ մարդկանց դեմքերը նույնականացնելու ունակությունն է: