ԱՀԿ-ն կոչ է արել իմունիտետի անձնագրեր չտրամադրել այն անձանց, ովքեր բուժվել են COVID-19-ից, հայտնում է BBC News-ը։
Կազմակերպության հայտարարության համաձայն, չկա որեւէ ապացույց այն բանի, որ մեկ անգամ վարակվելով՝ չի կարելի դրանով կրկին հիվանդանալ։
«Ներկայում չկան ապացույցներ այն բանի, որ COVID-19-ից բուժված եւ հակամարմիններ ունեցող մարդիկ պաշտպանված են կրկնակի վարակումից»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Հետազոտությունների մեծ մասի համաձայն, կորոնավիրուսային վարակից ապաքինվածները ձեռք են բերում հակամարմիններ իրենց օրգանիզմում, նրանցից ոմանց մոտ այդ հակամարմինների մակարդակը բավական ցածր է։
Ուրբաթ օրվա դրությամբ՝ հետազոտություններից ոչ մեկը չի գնահատել, թե տվել է արդյոք վիրուսի հակամարմինների առկայությունը իմունիտետ վիրուսով հետագա վարակման հանդեպ, հայտնում է ԱՀԿ-ն։
«Համաճարակի այս փուլում հակամարմինների շնորհիվ ձեռք բերված իմունիտետի արդյունավետության ապացույցներն անբավարար են այն բանի համար, որպեսզի երաշխավորվի «իմունիտետի անձնագրի» կամ« ռիսկ չպարունակող հավաստագրի» ճշգրտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նաեւ հայտարարել է, որ հակամարմինները հայտնաբերելու լաբորատոր թեսթերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն՝ դրանց ճշգրտությունը որոշելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ է առանձնացնել նախորդ վարակը, որն առաջացել էր SARS-CoV-2 վիրուսի պատճառով, որը շրջանառության մեջ գտնվող վեց այլ հայտնի կորոնավիրուսներից համավարակ էր առաջացրել։




























