Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերը այցելության համար մայիսին կբացվեն, La Repubblica թերթին հայտարարել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Դարիո Ֆրանչեսկինին։ Նա նշել է, որ թանգարանները կբացվեն ոչ թե մայիսի 4-ին, երբ վերջանում է կարանտինը, այլ ավելի ուշ։

Բաց կլինեն այն մշակութային օբյեկտները, որտեղ կարելի կլինի նախատեսել վարակի տարածումը թույլ չտալու անվտանգության կանոններ, հայտնում է «ՄԿ»-ը։

Ամենամեծ խնդիրները կունենան թատրոնները, կինոթատրոնները եւ սահմանափակ տարածքով այլ հաստատություններ։ Սակայն ոչ ոք չի մոռացվի, գործում են մշակույթի գործիչների աջակցության հատուկ հիմնադրամներ։

Նաեւ իշխանությունները մտադիր են լուծել ազատ լողափերի վերահսկման խնդիրը։ Սակայն հանգստի ներքնակների շուրջ պլաստիկ ցանկապատերի մասին առաջարկված գաղափարը «սարսափելի է», կարծում է Ֆրանչեսկինին։