Այժմ Tesla ընկերության Model S լիֆթբեքն ավելի դինամիկ է, քան Bugatti Chiron-ը․ 2-տոննայանոց ավտոմեքենան կարողանում է մինչեւ 97 կմ/ժ արագություն հավաքել 2.3 վայրկյանում, ինչը 1 վայրկյանով գերազանցում է 1500-ուժանոց հիպերքարին, հաղորդում է Motor-ը։

Tesla ընկերությունը չի բացահայտում, թե ինչի հաշվին են էլեկտրաքերը 0.1 վայրկյանով արագ անցել նախորդ տարբերակից։

Ինչ վերաբերում է Model X Performance թարմացված քրոսովերին, ապա դրա հայտարարված բնութագրիչներով՝ այն մինչեւ 97 կմ/ժ արագություն է հավաքում 2,6 վայրկյանում։ Բոլոր սերիական բենզինային քրոսովերները մնում են անցյալում, միայն կարող է մրցել, օրինակ, Hennessey-ի Jeep Grand Cherokee Trackhawk-ը։

Բացի կայծակնային դինամիկայից, Tesla-ն խոստանում է էլեկտրաքարերի սեփականատերերին «բարձր դիմացկունություն»։ Հավանաբար դա նշանակում է առավելագույն արդյունավետության ռեժիմում ավելի երկարատեւ աշխատանք։