Բելառուսի երկու քաղաքացիների ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Զապադը», այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Շվեդը:
Մեղադրյալները, քննության տվյալներով, պայթյուն են կազմակերպել ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում: Պայթյունի արդյունքում զոհվել է 14 մարդ, տուժել էր մոտ 200 մարդ, այդ թվում` մեկ հայ:
Ձերբակալվածներից մեկն անմիջական կատարողն էր, նա խոստովանել է նաեւ 2005 եւ 2008թ.թ. պայթյունների մեջ: Ըստ լրատվամիջոցների` կատարողի անունը Դմիտրի Կոնովալով է:
Մեղադրյալներին սպառնում է մինչեւ 25 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում, կամ մահապատիժ:




























