Հայ ազգային կոնգրեսը հերքում է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի միջնորդությամբ իր եւ իշխանությունների միջեւ սկսված բանակցությունների մասին լուրերը։
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը. «Նման լուրերն այլ կերպ չի կարելի որակել, քան անհեթեթություն»։
Նշենք, որ ըստ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող խոսակցությունների՝ Հայաստանի իշխանությունները եւ Հայ ազգային կոնգրեսը ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի միջնորդությամբ արդեն մի քանի ամիս է բանակցություններ են սկսել։ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է, որ իշխանությունները կատարել են իր երկու պահանջները՝ նոր թափ հաղորդել մարտի 1-ի գործին եւ թույլ են տվել հանրահավաքներ անցկացնել «Ազատության» հրապարակում։





























