BMW Blog-ը տեղադրել է G30 շարքի նորացված 5-Series սեդանի պաշտոնական լուսանկարները: Մոդելի տեսքը լիովին բացահայտվել է շնորհանդեսից առաջ: Արտաքին հատվածում բարելավումները համեստ են. փոխվել է օպտիկայի, բամպերների, ռադիատորի ցանցի եւ անվային սկավառակների դիզայնը, հայտնում է Motor-ը:
Գաղտնազերծված լուսանկարներում պատկերված է հիբրիդային BMW 530 e G30-ը՝ M-փաթեթով: Սպորտային տարբերակի առջեւի բամպերը զրկվել լուսադիոդային տարրերից, ավելացել է օդահավաքիչների տարածքը, լուսարձակների «թարթումը» դարձել է ավելի զայրացած, եւ, ընդհանուր առմամբ, ավտոմեքենան ավելացրել է ագրեսիան:
Մեկ այլ նորամուծություն` ռադիատորի տեսողականորեն «սերտաճած» ցանցը՝ քրոմապատ լամելներով, մինչ այդ այս մեքենաների դեկորատիվ տարրը բաժանված էր երկու առանձին մասի:
Հետեւի մասում ավելի քիչ փոփոխություններ կան՝ մգեցված լույսերը՝ նոր նկարով եւ հին ձեւով: Եթե ուշադիր նայեք, կարելի է նկատել, որ բամպերի վրա սեւ ներդիրը այլ է, մյուսը՝ պարկտրոնիկների այլ տեղադրումն է, ինչպես նաեւ կորած eDrive-ները՝ հիբրիդի առանձնահատկություններից մեկը։





























