Եվրամիության տասներկու պետություններ կոչ են անում Եվրահանձնաժողովին կասեցնել այն կանոնների գործողությունը, որոնք ավիաընկերություններին ստիպում են ամբողջությամբ փոխհատուցել COVID-19 համավարակի պատճառով չեղարկված չվերթների համար միջոցները՝ ապագա ուղեւորությունների համար վաուչեր տրամադրելու փոխարեն, հայտնում է Reuters- ը:
Եվրոպայում գործող ավիաընկերությունները, ներառյալ Lufthansa-ն եւ Air France KLM-ը, փորձում են օգնություն ստանալ կառավարություններից, համաճարակի պատճառով նրանք ավելի քան մեկ ամիս պարապուրդի մեջ են, եւ վերջը չի երեւում:
Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Լատվիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի եւ Պորտուգալիայի տրանսպորտի նախարարները դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով ժամանակավորապես փոխել կանոնները: Համատեղ հայտարարության մեջ նրանք ասել են, որ ԵՄ գործադիր մարմինը պետք է շտապ փոփոխություններ կատարի: Սպառողները պետք է համաձայնեն վաուչերների, այ ոչ թե որոշակի պայմաններով փոխհատուցման:
Վաուչերները պետք է վավեր լինեն որոշակի ժամանակահատվածի համար եւ պետք է ներառեն վերադարձման իրավունք, եթե դրանք չեն օգտագործվել այս ժամանակահատվածից առաջ եւ հետո: Պաշտպանությունը պետք է ապահովվի նաեւ ավիաընկերության սնանկության դեպքում:
Վաուչերները պետք է գործեն որոշակի ժամկետում եւ պետք է ներառեն փոխհատուցման իրավունք, եթե դրանք չեն օգտագործվել այդ ժամկետից առաջ եւ հետո։ Պաշտպանությունը նաեւ պետք է ապահովվի ավիաընկերության սնանկանալու դեպքում։
Նախարարները հայտարարել են, որ որոշումը կօգնի ավիաընկերություններին, որոնք բախվում են դրամական հոսքերի սահմանփակումների հետ, եւ նաեւ կապահովի սպառողների պաշտպանության ընդհանուր եւ համաչափ մակարդակ։
Տրանսպորտի հարցերով Եվրամիության ղեկավարը նախկինում հայտարարել էր, որ ավիաընկերությունները պետք է փոխհատուցեն չեղարկված չվերթների համար, եւ կարող են վաուչերներ առաջարկել միայն այն դեպքում, եթե ուղեւորները դրանք ընդունեն։





























