Նավթի համաշխարհային պահանջարկի վերականգնումը կտեւի մինչեւ 2021 թվականի վերջ: Նման կանխատեսում են արել Morgan Stanley-ի վերլուծաբանները:
«Պահանջարկի վերականգնումը փոքր-ինչ խլացված է, եւ մենք կարող ենք տեսնել որոշ կառուցողական փոփոխություններ մարդկանց պահվածքում»,-ասել է Morgan Stanley-ի նավթի հետազոտությունների բաժնի ղեկավար Մարտին Ռացը, հաղորդում է Reuters-ը:
Ուոլլ-սթրիթ բանկը ակնկալում է, որ ԱՄՆ-ում նավթի էտալոնային գները կայունանում են՝ մեկ բարելի դիմաց մոտ 40 դոլար:




























