Խարկովում ոստիկանությունը փողոցում մերկ կնոջ է ձերբակալել` դստեր կտրված գլխով տոպրակը ձեռքում, հայտնում է Focus.ua-ն` վկայակոչելով ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Դեպքի վայր ժամանելուց հետո ոստիկանությունը քաղաքացուն հայտնաբերել է ոչ ադեկվատ վիճակում: Նրա մի ձեռքում դանակ էր, մյուսում` տոպրակ, որի մեջ կնոջ կտրված գլուխ էր»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածը հրաժարվել է ինչ-որ բան բացատրել իրավապահներին: Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ այսօր առավոտյան տեղեկատվություն էր ստացել Խարկովի մոտակայքում տեղի ունեցած սարսափելի սպանության մասին:

«Ապրիլի 30-ին ժամը 08.25-ին ոստիկանության Դերգաչեւսկու բաժնի «102» ծառայություն հաղորդում էր ստացվել Պոդվորկի գյուղի 40-ամյա բնակչի կողմից: Նա հայտնել էր, որ իր տան հարեւան սենյակում գտել է իր 11-ամյա զարմուհու գլխատված դին: Տղամարդն ապրում է իր 38-ամյա քրոջ եւ նրա դստեր հետ»,- հավելել են ոստիկանությունում:

Կնոջ հարեւաններն ասում են, որ նա ադեկվատ է եղել եւ աշխատել է: Ընդ որում, ընտանիքը վատ էր ապրում, բայց աղջիկը խնամված էր եւ դպրոց էր գնում, փոխանցում է տեղական «Վեխա» Telegram ալիքը: