Ամուսին չունեմ, երկու անչափահաս երեխա ունեմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, իսկ աջակցության ծրագիրը ասում է, որ չեմ կարող օգտվել: Այս մասին հայտարարեց կինը, որին ուղիղ եթերում զանգահարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կինը հակաճգնաժամային 9-րդ միոջցառման շահառու է եւ ամեն մի երեխայի համար պետք է ստանա 26500 դրամ աջակցություն:
Բացի այդ, կինը նշեց, որ տանը համակարգիչ չունեն, ինտերներ չունեն, դասերը անում են հեռախոսով. «Ուսուցիչները զանգահարում են, հանձնարարությունները թելադրում են»:
Հատկանշական է, որ ամեն ամիս 140 հազար դրամի հոսանքի վարձ է գալիս, թեեւ ձմռանը փայտի վառարանով են տաքացրել տունը:
Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ կզբաղվի այդ խնդիրներով, այդ թվում աջակցությունից օգտվելու եւ երեխաների ուսման:



























