Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Կարմիր խաչի հարեւանությամբ բախվել են Mercedes A170 մակնիշի եւ Lada 110 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: