ԱՄՆ հարավային մասում տոռնադոյի զոհերի թիվը հասել է 318 –ի: Ավելի վաղ հաղորդվում էր 300 զոհի մասին: 

Հիշեցնենք, որ արտակարգ պատահարը տեղի էր ունեցել ապրիլի 28-ին, տուժել էին երկրի հարավում եւ հարավ-արեւելքում գտնվող վեց նահանգներ` Ալաբաման, Միսիսիպին, Ջորջիան, Վիրջինիան, Արքանզասն ու Թենեսին:

Աղետն ամենամեծ վնասը հասցրել է Ալաբամային, որտեղ զոհվել է առնվազն  266 մարդ, ավելի քան 30 մահ է արձանագրվել Տասկալուսա քաղաքում, որտեղ նաեւ տեղի համալսարանն է գտնվում:

Մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Ամերիկյան իշխանությունները փրկարարներին օգնելու են ուղարկել Ազգային գվարդիայի զինվորականներին: