Մարոկկոյի իշխանությունները հայտարարել են, թե Մարակեշում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել էր 16 մարդ, հիշեցնում է «Մաղրիբի Ալ-Քաիդայի» ձեռագիրը:
Մարոկկոյի ներքին գործերի նախարար Տաեբ Չերկաուին լրագրողներին հայտնել է, թե պայթուցիկ սարքը Argana սրճարանում գործի է գվել հեռակառավարման միջոցով: Ռումբը բաղկացած է եղել սելիտրայից, ամմոնիումից եւ տրիացետոնի տրիպերօքսիդից, պարունակել է խոցող տարրեր, գրում է Lenta.ru-ն:
Չերկաուին պարզաբանել է, որ զոհվել են 16 մարդ: Մարոկկոյի ՆԳՆ տվյալներով, պարզվել է 13 դիակի ինքնությունը, յոթ ֆրանսիացի, երկու կանադացի, երկու մարոկկացի, հոլանդացի եւ բրիտանացի: Պայթյունից տուժել են 23 մարդ:
Ահաբեկչությունը տեղի էր ունեցել ապրիլի 28-ի կեսօրին, Ջամիա էլ-Ֆանաա հրապարակի սրճարանում:




























