Ապրիլի 29-ին ավելի քան 80 կալանավոր է փախել Թունիսի արեւմուտքում գտնվող Գաֆսա եւ Կասսերին քաղաքների բանտերից:
522 բանտարկյալ փախել է Կասսերինի բանտից, որտեղ հրդեհ էր բռնկվել: Եւս 300 բանտարկյալ փախել էր Գաֆսայի բանտից: Բանտի անձնակազմը բանտարկյալների փախուստի ժամանակ գործադուլ էր անում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի 14-ին Թունիսում «հասմիկների հեղափոխություն» էր եղել: Իշխանափոխությանը նախորդել էր ժողովրդական հուզումների միամսյակը, եւ արդյունքում նախագահ բեն Ալին փախուստի էր դիմել:




























