Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գազի արտահանման եւ տարանցման վերաբերյալ: Այդ մաիսն այսօր` ապրիլի 30-ին, հայտարարել  է  Թուրքիայի  էներգիայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը` ադրբեջանցի իր գործընկեր Նաթիկ Ալիեւի հետ  հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսում:

Յըլդզը նշել է, որ  գազի առքուվաճառքի եւ տարանցման, ինչպես նաեւ «Շահդենիզ 2»-ից  ադրբեջանական երկնագույն վառելիքի արտահանման վերաբերյալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ մի քանի համաձայնագրեր կստորագրվեն:

«Համաձայնագրերը կկնքվեն մոտ  ապագայում:  Դրանք  այնպիսի գլոբալ նախագծերի իրականացման ճանապարհ են բացում, ինչպիսիք  են Nabucco-ն եւ TAPi-ն»,- հայտարարել  է թուրքական պաշտոնյան: